Երեկ Գյումրու Անի թաղամասում արտակարգ դեպք էր տեղի ունեցել․Պարույր Սևակ 13 փողոցի բակում կայանած Opel-Astra ավտոմեքենայում բռնկված հրդեհը մարելիս՝ մի տղամարդ՝ դանակով ու զենքի նմանվող առարկայով զինված, հարձակվել էր հրշեջների վրա։
Նա խոչընդոտել էր հրշեջների աշխատանքը․ կտրել էր հրշեջ ավտոմեքենային միացված փողրակը, փորձել էր թույլ չտալ հանգցնել կրակը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարեկներից մեկը՝ Արթուր Մհերյանը, վտանգելով իր կյանքը, մոտեցել էր զինված տղամարդուն, վնասազերծել նրան։ Ոստիկանության աշխատակիցները տղամարդուն ձերբակալել էին։
43-ամյա տղամարդը, ըստ մեզ հասած տեղեկությունների, սեր ունենալով ոգելից խմիչքի նկատմամբ՝ որոշակի ընտանեկան խնդիրներ է ունեցել և այդ հողի վրա էլ այրել է աներձագին պատկանող ավտոմեքենան։
Կարդացեք նաև
Նրա մոտ, ըստ ոստիկանության արձանագրության, հրշեջների վրա հարձակվելու պահին դանակից բացի եղել է խաղալիք հրացան, որով, ըստ էության, փորձել է վախեցնել հրշեջներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի