Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնդիրն առաջին հերթին քաղաքական է, ոչ մարդասիրական։ Չպետք է մոռանանք խնդրի պատճառների մասին՝ կենտրոնանալով հետևանքների վրա. Արտակ Բեգլարյան

Հոկտեմբեր 25,2023 16:30

Արտակ Բեգլարյանը՝ APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին

Արցախահայության կարիքներ ասելով ես նկատի ունեմ 4 մակարդակներ՝ անձնական մակարդակ, ընտանեկան մակարդակ, համայնքային մակարդակ (օրինակ՝ գյուղեր) և ընդհանուր՝ ժողովրդի մակարդակ։ Ցավոք սրտի Հայաստանի կառավարությունն ու միջազգային հանրությունը թիրախավորում են միայն անձնական և ընտանեկան մակարդակները։

🔹Համայնքային ներառականությունը ևս կարևոր սկզբունք է, որը տապալվել է։ Շատ կարևոր որոշումներ կայացվում են առանց արցախցիների, առանց Արցախի կառավարության ներկայացուցիչների, առանց քաղաքացիական հասարակության։

🔹Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համակարգն ամբողջությամբ տապալված է։ Մենք ունեինք անվտանգության ապահովման 3 շերտ՝ մեր բանակը, որը զինաթափված է, ռուս խաղաղապահները, ովքեր ամբողջովին ձախողել են, միջազգային հանրության երաշխիքները, որոնք ամբողջովին ձախողել են։

🔹Լավագույն տարբերակը տուժած մարդկանց օգնելու նրանց ներգրավելն է։ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի հետ համագործակցությամբ մենք վերապատրաստել ենք մոտ 1000 սոցիալական աշխատողներ Արցախում, ովքեր գիտեն ամենը Արցախի ժողովրդի մտածելակերպի, նրանց կարիքների մասոն։ Ինչո՞ւ նրանց վրա չհենվել այս հարցում, ինչո՞ւ չներգրավել արցախցի բուժաշխատողներին։

🔹Պետք է չմոռանալ, որ խնդիրն առաջին հերթին քաղաքական է, ոչ մարդասիրական։ Մենք չպետք է մոռանանք խնդրի պատճառների մասին՝ կենտրոնանալով հետևանքների վրա։

Հայկական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031