Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահն է, որ ժամանակ չի գտել մասնակցելու այս ամիս Բրյուսելում նախապես ծրագրված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին այսօր Երեւանում հրավիրված ՀՀ եւ Կանադայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Բրյուսելում նախապես ծրագրված Բրյուսելում ՀՀ եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը տեղի չի ունենալու, պաշտոնական պատճառաբանությունը՝ ժամանակի սղությունն է, ո՞վ ժամանակ չի գտել գնալ բանակցությունների, երկու առաջնորդները Շառլ Միշելին իրենց նախնական համաձայնությունը տվել էին, ՀՀ վարչապետը հույս էր հայտնել, որ Գրանադայում Ալիեւի բացակայությամբ քառակողմ հայտարարության երեք հիմնական սկզբունքներն Ալիեւի հետ կամրագրեն։ Արդյոք հանդիպման չկայանալու հիմնական պատճառն այլ է, օրինակ՝ Ադրբեջանը նորից պահանջներ է առաջ քաշում՝ այսպես ասած՝ զանգեզուրյան միջանցքը։
Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը հիմա էլ պատրաստ է մասնակցել այդ հանդիպմանը․ «Հուսամ խնդիրն իսկապես կոնկրետ ժամկետներն են, եւ առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։ Մեծ հաշվով Գրանադայի հայտարարության մեջ էլ նոր բան չկար, այն նույն սկզբունքներն էին կրկին արձանագրվում, գուցե մի փոքր ավելի մանրամասն։ Այն սկզբունքներն էին, որոնք Շառլ Միշելը հնչեցրել էր։ Այդ սկզբունքներին առարկող հայտարարություններ չեն եղել Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Մենք շարունակում ենք հավատալ, որ հենց այդ սկզբունքներն են, որ պիտի ընկնեն խաղաղության հիմքում»։
Միրզոյանի ներկայացմամբ՝ հայկական կողմը Թեհրանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ․ «Հայաստանը շարունակում է պատրաստ լինել արագ շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ