Լրահոս
Օրվա լրահոսը

«Հռոմի պապը Նիկոլին պարգեւատրել է Արցախի եկեղեցիները հանձնելու, սրբությունները պղծելու համար». Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբեր 25,2023 15:18

«Ես ամիսներ առաջ մի անգամ եկա ձեր տաղավար, ասացի, որ զարհուրելի է, երբ Վերնիսաժում տարայով վաճառվում է Շուշիի հողը: Ու այն ժամանակ ասացինք, որ եթե այս արհավիրքը չկանգնեցվի, Նիկոլ Փաշինյանը իշխանությունից չհեռացվի, Վերնիսաժում եւ բոլոր «տոչկաներում» վաճառելու են արդեն Ստեփանակերտից, Մարտակերտից, Ամարասից, Գանձասարից բերված հող: Երբ մի 9 ամիս առաջ ասում էինք այս բառերը, չէինք կարող պատկերացնել, որ Ստեփանակերտը եւս դառնալու է հուշ, Գանձասարը լավագույն դեպքում՝ սառնարանի ճտիկ կամ Վերնիսաժում վաճառելու են Գանձասարի եկեղեցու մոտից բերած մի չռթլիկ քարի կտոր, ինչպես 9 ամիս առաջ վաճառում էին Շուշիից բերված հողը, որովհետեւ մենք մեր իրական հայրենիքը պաշպանել չգիտենք: Ինչպես Վանոն էր ասում՝ իրականը թողած, սիրել ենք պատմական հայրենիքը»,-«Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Արցախում պղծվել են 100-ավոր եկեղեցիներ, քանդվել են խաչքարեր ու սրբավայրեր, պղծվել է Ղազանչեցոցը, որը վերածվել է մզկիթի, Ալիեւի կինն անձամբ էր հրահրում այդ ամենը: Տեսանյութերը տարածվեցին, թե ինչպիսի արագությամբ են մաքրել հայկական սրբավայրերի վրայից հայկականության ցանկացած հետք: Եվրոպական բոլոր մեծ քաղաքների օդանավակայաններում այլեւս վաճառվում են հաստափոր գրքեր՝ Արցախի մշակութային ժառանգության ոչ թե հայկական, այլ ալբանական լինելու մասին: Եվս մի քանի ամիս, եւ Արցախի մշակութային ժառանգությունից այլեւս չի մնալու ոչինչ, իսկ Նիկոլ Փաշինյանին երեկ Հռոմի պապը պարգեւատրում է Պիոս 9-րդի Ասպետական մեծ խաչով:

Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ համար է Հռոմի պապը Հայաստանի վարչապետին պարգեւատրել Վատիկանի ամենաբարձր պարգեւներից մեկով, պարգեւատրել է Արցախի եկեղեցիները հանձնելու համար, Նիկոլը պարգեւատրվել է Պիոս 9-րդի Ասպետական մեծ խաչով Արցախի սրբատեղիները Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը, Ղազանչեցոցը, Կանաչ ժամը հանձնելու համար, պարգեւատրվել է հարյուրավոր հայկական խաչքարեր պղծելու համար, Արցախի մշակութային ժառանգության հայկականության հետքերը ջնջելու համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Հավելեց, որ Նոբելյան հանձնաժողովը եւս, ըստ որոշ տեղեկությունների, պատրաստվում է պարգեւատրել Փաշինյանին եւ Ալիեւին:

Նա դիմեց Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ տարակուսանք հայտնելով, որ չի բարձրացվում Փաշինյանի պարգեւատրման հարցը. «Վեհափառ տեր, բացի եկեղեցապատկան տարածքներում «մետլախ ու պլիտա» խփելու հույժ կարեւոր գործընթացը վերահսկելուց, ինչո՞վ եք զբաղված: Չե՞ք ուզում մի հատ առարկություն ներկայացնել Հռոմի պապին ու հարցնել՝ էդ ի՞նչ եք հանձնել, չե՞ք ուզում եկեղեցական ժողով հրավիրել, պարգեւը հանձնող կարդինալին հրավիրել ու հարցնել՝ ինչի համար է Վատիկանի բարձրագույն խաչերից մեկը հանձնում Նիկոլ Փաշինյանին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031