Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է քաղաքապետի երդմնակալության նիստի արձանագրությունը:
Այն թերի է և ոչ լիարժեք։ Թեև փորձեր են արվում յուրօրինակ կարգավիճակ տալ երդմնակալության նիստին՝ կոչելով այն հատուկ և հանդիսավոր, այդուհանդերձ նիստի կայանալու և իրավազոր լինելու համար օրենքը պահանջում է քվորում։
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով՝ տվյալ նիստին չի մասնակցել ոչ իշխանական խմբակցության ավագանու որևէ անդամ, հետևաբար, նիստը իրավական տեսանկյունից չի կայացել և դրանում կայացրած որևէ որոշում կամ երդում չունի օրենքի ուժ։
Ստացվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ավագանու արտահերթ նիստին ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին։
Սամվել Հակոբյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ