Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։ Թեկնածուներին ներկայացրել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Փակ գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 67-ը, նրանք կողմ են քվեարկել Նաիրա Հովսեփյանի թեկնածությանը։
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ