Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ իրադարձությունների ժամանակ ես գյուղում չեմ եղել․ Վագիֆ Խաչատրյան

Հոկտեմբեր 25,2023 14:48

Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատական նիստին ընթերցել են այսպես կոչված «տուժողների» ցուցմունքները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ներկայանալ դատարան։

Դատախազը Վագիֆ Խաչատրյանից հարցրել է, թե ինչ կարող է ասել այդ ցուցմունքների մասին։ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ճանաչում այդ մարդկանց։ «Այդ իրադարձությունների ժամանակ ես գյուղում չեմ եղել։ Աստված կպատժի մեղավորներին։ Նրանցից շատերը ողջ չեն, մի մասն էլ հեռացել է Մեշալիից 2020թ․ իրադարձություններից հետո»,-ասել է Վագիֆ Խաչատրյանը։

Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 1-ին։ Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները Վագիֆ Խաչատրյանին մեղադրում են «ցեղասպանության» իրագործելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031