Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այս փլուզվող աշխարհակարգում կարողացել ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, ես սա համարում եմ մեծ ձեռքբերում». Վաղարշակ Հակոբյան

Հոկտեմբեր 25,2023 13:53

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության հետ խնդիր չունի եւ սա փաստ է: Ինչ-որ մի հարթակում նշվում է 29.800 քկմ-ն, ինչ-որ մի հարթակում չի նշվում: Ի՞նչ է նշանակում՝ մանեւրում է: Դուք բոլորդ հետեւել եք, եղել է հայտարարություն թե՛ Սյունիքի մասով, որ չկա որեւէ տարածքային պահանջ ՀՀ-ից, ես հիմք չեմ տեսնում մանեւրելու համար: Բանակցային պրոցեսը, այո, կնճռոտ է, հարցեր առաջացնող է, բայց ես ձեզ եւ մեր հանրությանը վստահեցնում եմ, որ ՀՀ դիրքերը բանակցային գործընթացում այսօր նորմալ են: Մենք այս փլուզվող աշխարհակարգում կարողացել ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, եւ ես սա համարում եմ մեծ ձեռքբերում, որ այս լարված իրավիճակում ՀՀ սահմանները հանգիստ են եւ բանակցային պրոցեսում լիարժեք ներգրավված լինելով՝ ներկայացնում ենք ՀՀ շահը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ մատնանշելով Գրանադայի հանդիպման «հաջողությունը»:

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում, ոչ մի գերտերություն. «Մենք պետք է հասնենք նրան, որ հստակ թվերով, սահմաններով, ամեն մի նրբությունը հաշվի առնելով՝ ֆիքսվի այդ ամենը»:

Ըստ Հակոբյանի, այս կամ այն հարթակում հանդիպումները չեղարկելը ունի քաղաքական ու ոչ քաղաքական բացատրություն, որը կտա ԱԳՆ-ն: Խոսելով այսպես կոչված անկլավների մասին՝ նա ասաց. «Ոչ մի բան ՀՀ քաղաքացու թիկունքում չի լինելու, մենք գնում ենք խաղաղության: Սա չի նշանակում, որ որեւէ մեկը պետք է ՀՀ քաղաքացու շահը, ՀՀ պետական շահը ստորադասի այլ ձեւակերպումներին, բացառված բան է: Դուք խոսում եք ինչ-որ գյուղերի մասին, բայց ես օրինակ վերջին ժամանակահատվածում չեմ լսել նման խոսակցություն: Բանակցային պրոցեսում բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն, բայց դա չի նշանակում միակողմանի զիջողական քաղաքականություն, այդպիսի բան չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031