Երևանի ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունից հետո տեղի ունեցած քաղաքապետի երդմնակալության արարողությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումով, ինչի արդյունքում ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետը չի կարող ստանձնել իր լիազորությունները։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում։ Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի հրավիրված նիստի ժամանակ քվորում չի եղել` քանի որ երեք խմբակցությունները չեն մասնակցել նիստին։
Արդյունքում, նիստը տեղի չի ունեցել և Երևանի քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները։ Այս պարագայում Երևանի քաղաքապետը չի կարող հրավիրել ավագանու նիստեր, կատարել օրենքով սահմանված այլ լիազորություններ։
Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել նաև Թալին և Սիսիան համայնքներում։ Մասնավորապես, 2022թ․ մայիսի 13-ին Կառավարությունը դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները՝ հիմնավորելով երդման արարողության նիստին քվորում չլինելու և հետագայում նիստեր չհրավիրելու հանգամանքը։ 2022թ․ դեկտեմբերի 29-ին Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները՝ նաև երդման արարողության նիստին քվորում չլինելու հանգամանքով։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում, ընդդիմադիր խմբակցություններին չմասնակցել օրենքի ակնհայտ խախտումով հրավիրվող ավագանու նիստերին։
«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով։