Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ձեր ցավն այդպես ճղճղան չէ, ինչպես մյուս ծնողներինը»․ ՔՊ պատգամավորի հարցը դատավորին

Հոկտեմբեր 25,2023 11:54

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը դիմեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու, դատավոր, ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանին, որի որդին՝ Գեւորգ Արշակյանը զոհվել է 44-օրյա պատերազմում։

«Ստեղծել են որդեկորույս մայրերի հասարակական կազմակերպություն, եւ այդ որդեկորույս մայրերը շատ հաճախ այնպիսի ակցիաներ են կատարում, որոնք ուղղակիորեն անհարիր են։ Դուք էլ հերոս տղա ունեք կորցրած, ինչպե՞ս եք համակերպվում այդ ցավի հետ եւ ինչո՞ւ ձեր ցավն այդպես ճղճղան չէ, ինչպես շատերինը»,- հարցրեց Հակոբ Ասլանյանը։

Ի պատասխան՝ Նաիրա Հովսեփյանն ասաց․ «Պիտի սովորես ցավի հետ ապրել, սա ասում են աշխարհի մեծերը։ Ինձ օգնում են իմ գործընկերները, տղայիս ընկերները, ուսուցիչները, դասախոսները, ես ամեն օր փիլիսոփաներին եմ լսում։ Եվ նաեւ աշխատանքն է ինձ օգնում, Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքը նույնպես օգնում է, որովհետեւ ինչքան ծանրաբեռնված ես, այնքան ավելի շատ ես կարողանում ցավի հետ ապրել։ Մայրերի հետ, ծնողների հետ պիտի շատ զգույշ վարվել։ Մամուլում տարբեր ձեւակերպումներ եղան, Գեւորգիս անվանեցին թանկագին կորուստ, որը վերաբերում է նաեւ մյուս տղաներին, անվանեցին զոհ, զոհված, հանգուցյալ։ Մեր հերոս տղաները զոհեր չեն, հանգուցյալներ չեն, իրենք իրենց կյանքը նվիրել են,որ զոհեր չլինեն։ Հերոս մարդը չի կարող զոհ լինել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին զոհված զինծառայողների հարազատները թույլ չեն տալիս մտնել Եռաբլուր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031