Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել.
«Ինչպես ես նախկինում հայտարարել էի, Ադրբեջանում բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, իրենցից ֆարսի ժանր և ծաղր են ներկայացնում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ, հանդիսանում են բոլոր համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի խախտում այն պարտականությունների համատեքստում, որոնք Ադրբեջանը իր վրա վերցրել է։
Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալայի դեպքերին և ներողություն է խնդրել հայերենով, բառացիորեն ասելով, որ ինքն այնտեղ չի եղել. «Ես այնտեղ չեմ եղել, ես ներողություն եմ խնդրում բոլորից, ես այնտեղ չեմ եղել»։ Սակայն թարգմանիչը փոխանցել է, թե Խաչատրյանը ներողություն է խնդրել Ադրբեջանի ժողովրդից հայերի կողմից իրականացված բոլոր միջադեպերի համար՝ սխալ ներկայացնելով Վագիֆ Խաչատրյանի խոսքերը։
Ակնհայտ է, որ ադրբեջանական ռեժիմի ներքո չի կարող արդար դատավարություն իրականացվել, դրա համար նրանք պարտավոր են անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից»։
Կարդացեք նաև
As I stated earlier all ongoing proceedings in Azerbaijan, including the trial of Vagif Khachatryan are from a genre of farce and a mockery of the European Convention on Human Rights and a violation of all universally accepted international norms in the context of all obligations… pic.twitter.com/J0eYJYVRA7
— Edmon Marukyan (@edmarukyan) October 25, 2023