Վեհափառ Տեր, հոկտեմբերի 28-ին լրանում է Արցախում ցեղասպանված մեր հայրենակիցների մահվան 40-րդ օրը։
Դաժանագույն, սահմռկեցուցիչ իրադարձությունից արթնանալ չենք կարող և մեր սփոփանքը չենք գտնում ցավից ու համազգային ցնցումից։
Որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ իմ և իմ բազմաթիվ ընկերների անունից հոգաչափ խնդրում ենք Ձեզ այդ օրը եկեղեցիներում իրականացնել հոգեհանգստի կարգ, և գերեզմանոցներ գործուղել հայոց բնակավայրերի քահանաներին։
Արդարև, եթե չունենք մխիթարություն մարդկանց մեջ, մխիթարանք ու սփոփանք ենք ակնկալում Աստծուց և Հայ Առաքելական եկեղեցուց։
Կարդացեք նաև
Խոնարհանքս Ձեզ և հայոց քահանայաց դասին։
Արթուր Գևորգյան
Քանդակագործ