Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ դեպքում ինչո՞ւ ես ասում՝ մնացեք Հայաստանում: Վարչապետը պարտավոր է անձամբ բացատրություններ տալ՝ ինչու արցախցի իր «քույրերն ու եղբայրները» ՀՀ տեղափոխվելուց հետո չեն ստանալու իրենց թոշակները. Ժաննա Ալեքսանյան

Հոկտեմբեր 25,2023 11:04

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչապետը պարտավոր է անձամբ բացատրություններ տալ, թե ինչու թուրքի յաթաղանից փրկված արցախցի իր «քույրերն ու եղբայրները» Հայաստան տեղափոխվելուց հետո չեն ստանալու իրենց թոշակները։ Հասցեատերերը, նաև մենք պետք է լսենք թե ինչ պատճառաբանությամբ են մարդիկ զրկվելու գոյատևման իրենց իրավունքից։ Սա չլսված անմարդկային վերաբերմունք է, զրկանքներ ու տառապանքներ կրած․ ամեն ինչ կորցրած մարդկանց չտալ իրենց հասանելիք չնչին գումարները։

Այդ դեպքում ինչո՞ւ ես ասում՝ մնացեք Հայաստանում, մի հեռացեք։ Եթե չես տալիս թոշակները, ուրեմն պիտի բացատրես մեզ, թե ինչպես են գոյատևելու։

Զրկեք ձեզ ձեր թագավորական միջոցառումներից ու պարգևավճարներից, ապահովեք ցեղասպանությունից մազապուրծ եղած այս մարկանց կյանքը:

Արցախի բնակչությանը ձեր գլխի վրա պիտի ընդունեիք, այնինչ ոչ հանդիպել եք նրանց, ոչ մի բարի խոսք եք ասել, ոչ ցավակցել եք նրանց զոհված զավակների, ամուսինների համար։ Նրանք Հայաստանում են ձեր քաղաքականության հետևանքով և ոչ իրենց ցանկությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031