Armlur.am-ի աղբյուրները մեզ են փոխանցել մի բացառիկ ձայնագրություն, որը կատարվել էր 2023թ. օգոստոսի 4-ին։ Այնտեղ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սամվել Բաբայանը կտրուկ դեմ է արտահայտվում Աղդամի ճանապարհը բացելուն և կողմ արտահայտվում շարունակաբար դիմանալու մոտեցմանը: Բայց ինչպես միշտ, Սամվել Բաբայանը հրապարակային այլ բան է խոսել, ներսում՝ այլ:
Հենց ձայնագրության օրվա նիստից հետո Բաբայանը քննադատում էր իշխանություններին և առաջ քաշում այն տեսակետը, որ պետք է բանակցել ադրբեջանական կողմի հետ, բացել ճանապարհները: Իսկ երբ իշխանական շրջանում սկսում էին շրջանառվել Ադրբեջանի հետ հանդիպման կամ Աղդամի ճանապարհը բացելու մասին կարծիքներ, Սամվել Բաբայանն ու նրա թիմակիցները սկսում էին ամենակեղտոտ քննադատությունները հնչեցնել իշխանությունների հասցեին:
Տեղի ունեցած իրադարձությունների և ձայնագրությունում տեղ գտած խոսակցության համադրությունից պարզ է դառնում, որ նույնիսկ շրջափակման ընթացքում Արցախում ընթանում էր իշխանության կռիվ, որի ընթացքում ոմանք պատրաստ էին նույնիսկ վնաս հասցնել Արցախի շահերին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։