Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում՝ դիմելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:
«Ներկայում մենք բախվել ենք Հարավային Կովկասում պոտենցիալ ռազմական առճակատման սպառնալիքին, մասնավորապես կապված միջանցքի հետ, որով Ադրբեջանն ուղիղ մուտքի հասանելիություն կստանա դեպի Նախիջևան։ Կարևոր է ընդունել, որ Ռուսաստանը շահագրգռված է այս հակամարտությունը սրելու մեջ: Նման պատերազմը ոչ միայն կվնասի Ադրբեջանի միջազգային վարկանիշին, այլև կարող է հանգեցնել իշխանափոխության Հայաստանում։ Սակայն այս հարցն ունի այլընտրանքային լուծումներ, որոնք ուժի կիրառում չեն պահանջում։ Հորդորում եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին որպես հնարավոր օրինակ դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունը։ Այս երկու երկրները պահպանել են դրական բարիդրացիական հարաբերություններ՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց սահմանները»,-գրել է նա:
Սաակաշվիլին կարծում է, որ նման լուծումը շահավետ կլինի երկու ժողովուրդների համար. Հայաստանը կկարողանա կոմերցիոն և ֆինանսական առավելություններ ստանալ, ինչպես նաև օգտվել տարանցիկ ճանապարհներից, իսկ Ադրբեջանը կկարողանա խուսափել ռուսական զորքերի շարունակական ներկայության անհրաժեշտությունից, ինչն էլ նրա խոսքով՝ կբերի երկու երկրների միջև խաղաղ գոյակցության:
Կարդացեք նաև