Ալբանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը պայքարն սկսելով 1/8 եզրափակիչ փուլից՝ տարել է երեք հաղթանակ եւ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Նաչին Մոնգուշի հետ։
61 կգ քաշային կարգում Մեժլում Մեժլումյանը չնայած մեկնարկային գոտեմարտում անհաջողության էր մատնվել, սակայն սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունք ստացավ եւ այն վստահորեն հաղթահարելով՝ բրոնզե մեդալի համար առավելության հասավ Իվան Խրամիկայի նկատմամբ եւ կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է նաեւ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, իսկ ահա Մենուա Յարիբեկյանը 79 կգ քաշային կարգում դեռ պետք է նախ հաղթահարի սփոփիչ գոտեմարտի փուլը, որպեսզի հավակնի նաեւ երրորդ մրցանակային տեղին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ