Երևանյան բակերում առկա խնդիրները տարբեր են, դրանց կարգավորումները՝ երբեմն հրատապ, երբեմն էլ հիմնարար լուծումներ պահանջող: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Կենտրոնում էր:
Համայնքն այսօր Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված նոր նախագիծ է դիտարկում. երթևեկության կանոնակարգման հարցում կտրվեն համալիր լուծումներ:
1965թ հիմնադրված թիվ 15 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո բոլորովին վերջերս է իր դռները բացել շուրջ 180 փոքրիկների առջև: Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող կրթօջախում նոր ու հարմարավետ պայմաններ են
Հաջորդ խնդիրը, որ լուծում է պահանջում, բակային տարածքի բարեկարգումն է: Մանկապարտեզ այցելած քաղաքապետ Ավինյանը տեղեկացնում է. նախագիծը կընդգրկվի 2024թ. շինբարեկարգման ծրագրում:
Այգեստան թաղամասում գտնվող թիվ 18 մանկապարտեզ այսօր շուրջ 70 երեխա է հաճախում: Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ համայնքը նախատեսում է ընդլայնել նախակրթարանի շենքային պայմանները:
Կարդացեք նաև
Երևանի թիվ 10 դպրոցն ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Մարզադահլիճի հիմնանորոգումն այստեղ առաջնային անհրաժեշտություն է: Թիվ 20 դպրոցում էլ կլուծվի բակի բարեկարգման ու մարզահրապարակի կառուցման հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում: