Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Գյումրու «Մուշ» թաղամասի 45-ամյա բնակչուհիներից մեկը՝ հայտնելով, որ ինքը գտնվում է Գյումրու գլխավոր՝ 50-ամյակի կամրջի մոտ ու պատրաստվում է ինքնասպանություն գործել։
Կինը պարզաբանել է նաև, որ նման քայլի գնալու պատճառն այն է, որ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները չեն զբաղվում իր ահազանգով։
Ոստիկանները պարզել են, որ կինը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգելու պահին գտնվել է ոստիկանության Մուշի բաժնի վարչական շենքի դիմաց։ Նրան հրավիրել են բաժին, սակայն կինը հրաժարվել է հաղորդում ներկայացնել։
Նա հայտնել է, որ որդին մասնակցել է «Ես կամ» հաղորդաշարին, որից հետո տեսանյութի տակ անցանկալի մեկնաբանություններ են գրել։ Ինքն էլ զանգահարել է ոստիկանություն՝ պահանջելով գտնել գրողին, այլապես կդիմի ինքնասպանության։
Կարդացեք նաև
Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի կողմից նշանակվել է ծառայողական ստուգում։