Հոկտեմբերի 20-ին, Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին զինված միջադեպին Աշտարակ համայնքի ղեկավարը ներկա չի եղել: Այս մասին Aravot.am-ին ասաց Աշտարակ համայնքի ղեկավարի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ միջադեպը համայնքի բնակիչների միջեւ առաջացած վիճաբանություն է, որի վերաբերյալ կա դատարանի որոշում՝ մասնակիցների խափանման միջոց կալանքի մասով:
Միջադեպին ներկա է եղել նաեւ Աշտարակի ղեկավարի տեղակալ Վարդան Սաֆարյանը, որը հրազենային վիրավորում է ստացել:
Սաթենիկ Ասիլյանն ասաց՝ նրա առողջական վիճակը նորմալ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի