Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ զանգահարել են պատգամավորներ, գերատեսչության ներկայացուցիչներ և օգնություն են խնդրել». Էլեն Արզումանյան

Հոկտեմբեր 24,2023 20:20

«Մենք պետք է լինեինք, պետական գործունեությանն ի հավելումն, բարեգործական, կամավորական շարժումներ, բայց այսօր, ինձ թվում է, կարծեք պետությունը մեզ կցված լինի և ոչ թե մենք՝ պետությանը: Դեպքեր են եղել, որ ինձ զանգահարել են պատգամավորներ, գերատեսչության ներկայացուցիչներ և օգնություն են խնդրել»,- այսօր «Հայկական օրակարգ. Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Նարեկածին» ազգային զարդեր ներկայացնող ընկերության հիմնադիր Էլեն Արզումանյանը: Ընկերության զարդերն աճուրդով վաճառում են, գումարն ուղղորդում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցող նախաձեռնություններին:

Մանրամասները՝ տեսանյութում

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի հիմնադիր Նարինե Մանուկյանի գնահատմամբ էլ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը, համակարգված չեն: Իսկ համակարգված աշխատանքի համար պետության դերակատարում պետք է լիներ. «Ողջ քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունեն սոցիալական խմբեր, որոնք ունեն կրկնակի խոցելիություն: Ամենախոցելին հաշմանդամություն ունեցող երեխաների խումբն է, և այս հարցում արդեն մենք ոչ թե պետք է մտածեինք՝ այս համայնքապետը բարեխղճորեն կիրականացնի իր գործունեությունը, մյուսը՝ ոչ այնքան, այլ կայծակնային պետք է լիներ երեխաների կարիքների գնահատումը և հոգումը: Եթե չկա համակարգված, հաշվետվողականություն ապահովող աշխատանք, պարզ է, որ ստեղծվելու է այս քաոսը»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Պետք է առանձնացնել՝ պետություն և իշխանություն։ Մենք այսօր չունենք իշխանություն, ունենք մարդկային կույտ, որ զավթել է մեր պետությունը, և այդ մարդկային կույտն իր արժեհամակարգով այսօր քայքայում է ամեն ինչ: Սա կոնկրետ նպատակային, մտածված գործողություն է». սա էլ ԱԺ ՔՊ-ական նախկին իշխանական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի կարծիքն է:

Նրա գնահատմամբ, ստեղծված իրավիճակում, արցախցիներից շատերը կհեռանան Հայաստանից.  այն, ինչ եղավ Սիրիայի պատերազմից հետո, երբ սիրիահայերից շատերը հեռացան Հայաստանից:

Սոֆյա Հովսեփյանը Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի համակարգողն էր եւ Արցախի շրջափակման 10 ամիսներից շուրջ յոթ ամիսն Արցախում է եղել՝ ստանձնել է մանկահասակ երեխաներին կաթնախառնուրդով ապահովելու գործը: Հայաստան գալուց հետո իր գործը շարունակել է ամուսինը:

«Այն, ինչի միջով անցնում էր արցախցին, մեզ սովորեցնում էր ճիշտ ապրել։ Այն համառությունը, կամքն ու պնդությունը, որ նրանք ունեն, մեզ այսօր ստիպում է չտրվել ու չհանձնվել, որ մենք կորցրել ենք Արցախը»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031