Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձամբ հանդիպե՞լ են այն մարդկանց հետ, որոնք հայրենիք են կորցրել». Իվետա Տոնոյանը՝ ԱԺ պատգամավորներին

Հոկտեմբեր 24,2023 20:00

«Գործող պատգամավորներից քանի՞սն են այս ընթացքում կամավորական որևէ աշխատանքի մասնակցել, անձամբ հանդիպե՞լ են այն մարդկանց հետ, որոնք հայրենիք են կորցրել. ոչ թե ծառայողական մեքենաների պատուհաններից, կառավարական ամառանոցների պատշգամբներից են տեսել այդ մարդկանց ողբերգությունը, այլ իրականում»,- այսօր «Հայկական օրակարգ. Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ իր վրդովմունքն արտահայտեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության տարատեսակ ծրագրեր է իրականացրել:

«Սեպտեմբերի 26-ից սկսել են բարեգործական աշխատանքներն իրականացվել: Առաջին պահին, էմոցիոնալ շոկային իրավիճակում ցանկությունը մեկն էր՝ միանգամից օգնություն տրամադրել բոլորին, բայց հասկանալի է, որ հնարավոր չէ այդ ծավալի աշխատանքը միանգամից իրականացնել, որովհետև հազարավոր հայրենակիցների մոտ առաջնային անհրաժեշտության ապրանքներից սկսած՝ մինչև ամենատարրական անհրաժեշտություն ունեցող ապրանքների բացակայություն կար»,- մանրամասնեց Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն օգնություն է տրամադրել բռնի տեղահանված 27 հազար արցախցիների:

Բանախոսը, միաժամանակ նկատում է՝ բարեգործությունով ոչ երկիր կկառուցվի, ոչ էլ խորքային խնդիրներ կլուծվեն. «Մարդիկ, որոնք այս օրերին ահռելի մեծ աշխատանք են իրականացնում, իրենց վրա վերցրել են պետության գործառույթներն ու անտրտունջ կատարում են»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031