ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առեւտրի նախարար Ան Դոկգունին:
Հանդիպմանը քննարկվել է օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաստանում է՝ կիսելու առեւտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտների՝ իր երկրի լավագույն եւ հաջողված փորձը: Նա ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել Երեւանում իր ունեցած հանդիպումների մանրամասները՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ փոխգործակցություն հայաստանյան իշխանության տարբեր ճյուղերի հետ:
Զրուցակիցները փոխադարձ կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների համակողմանի զարգացումը:
«Մենք հավատում ենք, որ դեռեւս կա հսկայական չօգտագործված ներուժ քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, ինչպես նաեւ նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում գտնվող ԼՂ հայրենակիցների հումանիտար խնդիրներին առնչվող իրավիճակը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծումն այսօր ամենահրատապն է մեր երկրի համար:
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ