«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետաքրքիր մի ֆունկցիա է կատարում. մարդկանց ուղղորդում են մեզ մոտ»,- այսօր «Հայկական օրակարգ. Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երվանդ Քոչար 5 հասցեում գործող «Մենք ու մունք» քաղաքացիական նախաձեռնության կամավորներից՝ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Մեզ այցելել է առնվազն 5 քաղաքացի, որոնք ասել են՝ սոցապն իրենց ուղղորդել է Երվանդ Քոչար 5 հասցե։ Պետության ֆունկցիան, որպես այդպիսին, այս ամեն ինչով սահմանափակվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, մարդիկ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին փորձում են տարբեր տեսակի եւ առավելագույն աջակցություն ցուցաբերել, սակայն չկա պետության դերակատարումը, որն անհրաժեշտ է այս իրավիճակում:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունն այդ դերակատարումը չունի՝ բացի 100 հազարական և 40+10 հազարական դրամներ վճարելուց, որոնք դեռ ոչ բոլորին են հասել»,- ասաց նա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ