Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդաշենում» հանդիպել եմ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ, ծանո՞թ է, պարոն Անդրեասյան, 8 ամիս նստած է, ոչ դատ կա, ոչ բան կա». Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 24,2023 17:55

«Աբսուրդների այնպիսի շարան է շարադրված կալանավորման հիմքերում, որ ուղղակի եթե մի օր դուք օբյեկտիվ հանգամանքներում անաչառ նստեք, կարդաք, կարող է նաեւ Լեռ Կամսարին գլխեք ու անցնեք, այնքան ստեղծագործություններ գրեք ինքներդ այսօրվա դատական համակարգի վերաբերյալ»,- ԱԺ-ում այսօր Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ դատական համակարգը պետք է կասեցներ ապօրինի ոստիկանական գործողությունները, զսպաշապիկ լիներ այն պետական մարմինների համար, որոնք խախտում են անձանց իրավունքները, մինչդեռ այսօրվա դատական համակարգը դարձել է դակողը, ավելի է խրախուսում այս բռնությունները. «Եթե դա էր ձեր խոստացած արդարադատությունը, առնվազն խաբել եք ժողովրդին՝ թե՛ քաղաքական մեծամասնությունը, թե՛ դատավորների ընտրության ժամանակ հրապարակային տրված խոստումները»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ իր ելույթում ասաց, որ «Վարդաշեն» քրեակատարողականում հանդիպել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ, դիմելով նիստերի դահլիճում ներկա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին՝ ասաց. «Ծանո՞թ է, պարոն Անդրեասյան, 8 ամիս նստած է: Ոչ դատ կա, ոչ բան կա՝ նստած է: Մյուս անունը ավելի խայտառակություն է՝ Մամիկոն Ասլանյան, երկու տարի է՝ նստած է: Գրեթե դատ չի լինում, 5 րոպեում Մամիկոն Ասլանյանը դուրս կգար՝ մենակ մի պատճառով, որ ասեր՝ համաձայն եմ, ախպեր ջան, դուրս կգամ Վանաձորի քաղաքապետ լինելուց: Ուրիշ պատճառ չկա, իրավաբանություն չկա, խախտում չկա: Երկու տարի Մամիկոն Ասլանյանին ձեր դատական համակարգը պահում է բանտում մենակ մի բանի համար՝ իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի, լինում է՝ կոխում են բանտ, ձեր դատավորների ձեռքով ամիսներով, տարիներով պահվում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031