Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությանը

Հոկտեմբեր 24,2023 17:43

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կառավարությանը վերապահել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնին՝ այն մշակելու լիազորություններ, հստակեցնել այդ կարգով գնահատված վնասի հատուցման հետ կապված տնտեսավարողների պարտականությունները, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահել հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ հոկտեմբերի 24-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նշվել է, որ երկրորդ նախագծով սահմանվում է վարչական պատասխանատվություն շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար: Նշված մասերով գործերի քննությունը վերապահվում է տեղական ինքնակառավարման մարմիններին եւ Ոստիկանությանը:

Պատգամավորների հարցերն առնչվել են ոլորտում առկա խնդիրներին: Ի պատասխան կարեւորվել է այն հանգամանքը, որ փաթեթով ոլորտի պատասխանատվությունը դրվում է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, եւ հստակեցվում է այդ պատասխանատվության շրջանակը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարեւոր է համարել պատասխանատվության խստացման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031