ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության մասնագետներից ձևավորված համատեղ մոբիլ խմբերը գրեթե ավարտել են այցելությունները ԼՂ-ից Կոտայքի մարզ տեղահանված անձանց կեցավայրեր՝ հյուրանոցներ, հյուրատներ, կեցության համար նախատեսված վայրեր:
Այցելությունների արդյունքում տեղահանված անձանց մատուցվել է անհրաժեշտ բժշկական մասնագիտական օգնություն և խորհրդատվություն, ինչպես նաև հատուկ խմբերում ընդգրկված անձանց անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրում:
Կցագրման աշխատանքները դեռևս շարունակվում են. բնակավայրերի ամբուլատորիաները սերտ համագործակցում են համայնքապետարանների հետ՝ կցագրման գործընթացը արագ և արդյունավետ իրականացնելու նպատակով, որպեսզի որևէ տեղահանված անձ դուրս չմնա պետության կողմից տրամադրվող բուժօգնությունից և սպասարկումից:
Կոտայքի մարզպետի աշխատակազմ