Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին. սենատոր Գերի Փիթերս

Հոկտեմբեր 24,2023 17:06

Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցին և Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Միչիգանի մասնաճյուղը ճաշի ձևաչափով հանդիպում ու ճեպազրույց անցկացրեցին Միացյալ Նահանգների սենատոր Գերի Փիթերսի (Դեմոկրատ, Միչիգան) և հայ համայնքի անդամների հետ, հաղորդեց Համագումարը:

Ներկա անդամները, ինչպես նաև Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու հովիվ Գերաշնորհ Տեր Արեն Ջեբեջյանը, ով մասնակցում էր առցանց, իրենց երախտագիտությունը հայտնեցին սենատոր Փիթերսին Արցախյան մարդասիրական ճգնաժամի ժամանակ հայ ժողովրդին սատարելու և իր կողմից վերջերս Հայաստան կատարած փաստահավաք այցի համար:

https://mlsvc01-prod.s3.amazonaws.com/9b598982701/84d95778-33e3-419c-9da6-f1632a1dd6be.jpg

Սենատոր Գերի Փիթերսը Հարի Քեզելյան կրտսերի հարցին պատասխանելիս

(ձախից աջ) Համագումարի Միչիգանի համանախագահ Ջոն Ջամյան, սենատոր Գերի Փիթերս, Գերի Ասարյան, Դեյվիդ Թերզիբաշյան և Հարի Քեզելյան կրտսեր:

Ճաշի ընթացքում, որը սիրով կազմակերպել էր Համագումարի Միչիգանի համանախագահ Ջոն Ջամյանը, սենատոր Փիթերսը խոսեց Հայաստան կատարած իր այցի մասին, որտեղ նա հնարավորություն ունեցավ հանդիպել հայ պաշտոնյաների հետ և անձամբ ականատես եղավ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը:

Սենատոր Փիթերսը հստակեցրեց, որ գիտակցում է, թե որքան ճգնաժամային է իրավիճակը տեղում և ընդգծեց, որ «ԱՄՆ-ն պետք է օգնի ապահովել, որ այդ տարածաշրջանի հայերը ստանան մարդասիրական օգնություն, և որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ամեն տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին»:

Սենատոր Փիթերսը ներկաներին տեղեկացրեց, որ ինքը ներկայացրել է Հայկական պաշտպանության ակտ (Սենատի օրինագիծ 3000), որը համահովանավորվում է սենատորների մի երկկուսակցական խմբի կողմից՝ չեղյալ համարելու Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման լիազորությունը՝ կապված Ադրբեջանին աջակցություն տրամադրելու հետ: Այս օրինագծով «թույլ չի տրվի հարկատուների դոլարներով ֆինանսավորել ադրբեջանական ագրեսիան»՝ ըստ սենատորի:

Համագումարի Միչիգանի համանախագահներ Ջոն Ջամյանը և Քորին Խեդերյանը ողջունում են սենատոր Գերի Փիթերսին Ալեք և Մարի Մանուկյանների թանգարանում։

Հաջորդեց ծրագրի հարց ու պատասխան հատվածը, որի ժամանակ շատ ներկաներ իրենց շնորհակալությունը հայտնեցին սենատոր Փիթերսին՝ Արցախից տեղահանված հայերի վերաբերեալ Սենատում իր առաջնորդության համար, ինչպես նաև Համագումարի հետ իր ներգրավվածության համար, որտեղ վերջերս ռազմածովային ուժերի նախկին նախարար Փոլ Իգնեյշսի մեծարմանը նվիրված միջոցառմանը նա գլխավոր մասնակիցներից էր:

Հանդիպումն ավարտվեց Ալեք և Մարի Մանուկյանների թանգարանում շրջայցով, որտեղ թանգարանի տնօրեն Լուսի Արդաշը սենատոր Փիթերսին մի գիրք նվիրեց՝ որպես երախտագիտության նշան Միչիգանի հայ համայնքի կողմից հայ ժողովրդի նկատմամբ սենատորի ջանքերի համար:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031