Վաղը Մեն կղզում մեկնարկում է 2023 FIDE Grand Swiss գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն, այդ թվում՝ Հայաստանի, շախմատիստները:
Կանանց մրցաշարում, որտեղ ընդգրկվել է 50 հոգի, հանդես են գալիս Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը:
Տղամարդկանց պայքարում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Մանուել Պետրոսյանը: Այստեղ են նաեւ ԱՄՆ դրոշը ներկայացնող գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը: Տղամարդկանց պայքարին մասնակցում է 114 շախմատիստ:
Երկու մրցաշարերում 1-ին եւ 2-րդ տեղերն զբաղեցնողները իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին եւ աշխարհի անհատական առաջնությանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ