Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացուցիր, որ լավ մասնագետ ես. բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն՝ պացիենտի առողջությունը չվտանգելու, բժշկական սխալ թույլ չտալու համար

Հոկտեմբեր 24,2023 16:16

ԱԺ-ում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է մասնագիտական անհատական լիցենզիաներ տրամադրել:

Նա հիշեցրեց, որ 2023-ի հունվարի 1-ից ներդրվել է բուժաշխատողների հավաստագրման գործընթացը ու արդեն կա մոտ 35 հազար հավաստագրված բուժաշխատող: Ավանեսյանի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կունենան բժշկական սխալների կամ էթիկական նորմերի խախտման պարագայում վերահսկողություն ունենալ բուժաշխատողների նկատմամբ:

Օրենքը նախատեսում է անհատական լիցենզիայի երկու տեսակ՝ ժամանակավոր եւ ամբողջական: Լիցենզավորման համար ժամկետներ են սահմանվում՝ մինչեւ 2025-ի հունվարի 1-ը:

Առողջապահության հարցերի հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը, որը հարակից զեկուցող էր, ասաց, որ եթե հավաստագրման գործընթացն անցնելով՝ տեսական գիտելիքներ են ձեռք բերում, ապա լիցենզավորմամբ պետք է բուժաշխատողներն ապացուցեն, որ կարող են այդ տեսական գիտելիքները գործնականում կիրառել. «Շատ կարեւոր է լիցենզավորման գործընթացը, որովհետեւ կարեւոր է գործնականում ճիշտ կարողանալ աշխատել, չվնասել պացիենտի առողջությունը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը կասկածներ ուներ՝ ո՞վ է գնահատելու, թե ո՞ր մասնագետն է լավը, որին պետք է տալ լիցենզիա, որին՝ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031