Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կանայք էլ ուզում են երեխա ունենալ և բախվում են «սոցիալական պատնեշների». պետք է վերանայվեն ազգային-եկեղեցական ավանդույթները, սա ազգային անվտանգության հարց է. Հայկազ Ֆանյան

Հոկտեմբեր 24,2023 16:20

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը

Անկասկած է, որ բնակչության աճը Հայաստանում ազգային անվտանգության խնդիր է։ Վերջին տարիներին պետությունը լուրջ գումարներ է հատկացնում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, բայց այդքանից զատ հարցեր կան, որ պետական միջամտությամբ չեն լուծվի՝ խոսքը սոցիալական ընկալումների/ նորմերի մասին է, մասնավորապես, թե ինչպես է վերաբերվում հասարակությունը առանց ամուսնության երեխա ունենալուն։

2022թ.-ի մարդահամարի տվյալներով Հայաստանում 30-39 տարեկան կանանց 19.6%-ը կամ 46.3 հազ․ կին երբևէ երեխա չեն ունեցել, պատկերացնում եք, այս տարիքային խմբի գրեթե ամեն 5 կնոջից 1-ը: Իհարկե, երեխա չունենալը մի մասի մոտ պայմանավորված է իր կամ զուգընկերոջ առողջական խնդիրներով, մյուս մասը, միգուցե, որոշել է child-free կյանք վարել, բայց շատ կանայք էլ ուզում են երեխա ունենալ և ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն կարող գտնել իրենց երկրորդ կեսին ու բախվում են «սոցիալական պատնեշներին»։ Այդպես Հայաստանում տարեկան մի քանի հազար երեխա չի ծնվում։

Այս հարցը պետք է լինի մեր հասարակության օրակարգում, այդ հարցին պետք է անդրադառնա նաև եկեղեցին՝ պիտի վերանայվեն ազգային-եկեղեցական ավանդույթները/կանոնները, սա ազգային անվտանգության հարց է, մանավանդ, որ այդ խնդիրը գնալով ավելի է սաստկանալու՝ հաշվի առնելով, թե ռազմական գործողությունների արդյունքում ինչքան զոհ ենք ունեցել վերջին տարիներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031