Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները կեղծել են Ռուսաստանի, Իրանի, կովկասյան ժողովուրդների, Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքմենիայի պատմությունները». Աշոտ Մելքոնյան

Հոկտեմբեր 24,2023 15:35

«ՌԴ Համաշխարհային պատմության ինստիտուտի «История» կոչվող ամսագրում, որը Scopus-ի մակարդակի է, մի հոդված ունեմ տպագրված՝ «Պատմության խեղաթյուրումը՝ դպրոցական դասագրքերում» վերնագրով, որտեղ ցույց եմ տալիս, թե ինչպես են ադրբեջանցիները կեղծել Ռուսաստանի, Իրանի, կովկասյան ժողովուրդների, Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքմենիայի պատմությունները՝ ադրբեջանական դպրոցական դասագրքերում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

«Հոդվածում ներկայացվում են ադրբեջանական 6,7,8,9-րդ դասարանների դպրոցական դասագրքերի խայտառակ աղավաղումները, դրանցում ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր հարեւանների պատմությունը ծայրից ծայր կեղծված է: Մարդիկ տարել- հասցրել են Ադրբեջանը Քրիստոսից առաջ 6-5-րդ հազարամյակներ՝ շումերա-աքադական դարաշրջան, ամբողջապես յուրացրել են աղվանական, կովկասյան մշակույթը, ամբողջ իրակական մշակույթը, իրական Ատրպատականի մշակույթը, անցել են թուրքմենական ցեղերին, անգամ հայոց պատմությանն եւ վերջերս նաեւ վրաց պատմությանը՝ Դավիթ Գարեջի վանական համալիրից մինչեւ Թիֆլիս համարում են ադրբեջանական տարածք»,-փաստում է ակադեմիկոսը:

Նաեւ հավելում է. «Ինչպես Մեծն Խորենացին կասեր՝ մենք էլ փոքր ժողովուրդ լինելով՝ շատ բան ունենք մարդկությանն ասելու, շատ դեպքեր ունենք նկարագրելու, որոնք հպարտություն կարող են պատճառել, ու հիմա այս պայմաններում, եթե Հայոց պատմության դրվագները հպարտություն են պատճառում, դրանք շրջանցե՞նք»:

Հիշեցնենք, որ Աշոտ Մելքոնյանն ասել էր, որ Հայաստանում կան ուժեր, այդ թվում՝ գիտնականների շրջանում, որոնք ազգային պատմությունը եւ հերոսապատում պատմությունը, քաղաքակրթական խնդիրների վերլուծությունը համարում են համաշխարհայնացման ընդհանուր մոդելին հակառակ, քարկոծում են հայոց պատմության նախկին դասագրքերը այն պնդմամբ, որ իբր դրանք գրված են ազգայնական ոգով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031