Տիրանայում (Ալբանիա) մեկնարկել է ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի հավաքականները:
Մրցագորգն առաջինը տրամադրվել է ազատ ոճայիններին: Մեկնարկային օրը Հայաստանից պայքարի մեջ ներգրավվել են 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, 74 կգ՝ Հայկ Պապիկյանը, 86 կգ` Մուշեղ Մկրտչյանը, 92 կգ՝ Կնյազ Իբոյանը եւ 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյանը: Նշված բոլոր ըմբիշներն էլ անհաջողության են մատնվել եւ դուրս են մնացել մեդալների համար պայքարից:
Այսօր կգոտեմարտեն 57 կգ քաշային Սամվել Խնձրցյանը, 65 կգ՝ Անդրանիկ Ավետիսյանը, 70 կգ՝ Տիգրան Ղազարյանը եւ 79 կգ՝ Մենուա Յարիբեկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ