Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե, ըստ Փաշինյանի, հայ-ռուսական հարաբերությունները լավ են, ինչո՞ւ են եթերում սփռվում նման հաղորդումներ». Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 24,2023 14:56

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ռուսական առաջին ալիքով հեռարձակված հաղորդմանը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատություններ են հնչել։ «Փաշինյանն ասում է՝ հայ-ռուսական հարաբերությունները լավ են։ Այնպես որ, այդ հարցը պետք է Փաշինյանին տալ։ Եթե հայ-ռուսական հարաբերությունները լավ են, ինչո՞ւ են եթերում սփռվում հաղորդումներ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ պետական քաղաքականությունը վարում են իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանի՝ 7 տարի առաջ արած հակառուսական հայտարարությունները որեւէ ազդեցություն չունեին հայ-ռուսական հարաբերությունների վրա, բայց այսօր ունեն։ Այսինքն՝ ընդդիմադիրների ու իշխանության հայտարարություններն իրենց ազդեցությամբ հավասար չեն։

Անդրադառնալով կոչերին, որ Հայաստանում պետք է դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, Արթուր Խաչատրյանն ասաց. «Այդ կոչերը վաղուց են հնչում։ Այս դարում հեռուստակայան փակելն անլուրջ է, նայողը կնայի։ Հասկանալի է, որ այդ կոչերը կհնչեն, դա արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության կոմպոնենտներից մեկն է, ինչքան էլ իրենք ասեն՝ մենք նման քաղաքականություն չենք իրականացնում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031