Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազը Վագիֆ Խաչատրյանից հարցրել է․ «Մտածո՞ւմ եք Մեշալի գյուղի բնակիչներից ներողություն խնդրելու մասին»

Հոկտեմբեր 24,2023 14:50

Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական դատական նիստը. ադրբեջանական իշխանությունները նրան մեղադրում են «ցեղասպանություն» իրականացնելու համար։

Խաչատրյանի գործով դատարանում ցուցմունք են տվել մի քանի, այսպես կոչված, «տուժող»։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դատախազը Վագիֆ Խաչատրյանից հարցրել է․ «Մտածո՞ւմ եք Մեշալի գյուղի բնակիչներից ներողություն խնդրելու մասին»: Ի պատասխան՝ Խաչատրյանն ասել է. «Ներողություն եմ խնդրում ադրբեջանցի ժողովրդից՝ այս իրադարձությունների համար, բայց ես այդ պահին այնտեղ չեմ եղել»:

Վագիֆ Խաչատրյանը նաև նշել է, որ 1991թ․մայիսի 15-ին ձերբակալվել է ոստիկանության կողմից, ինչից հետո 1 ամիս անցկացրել է Շուշիի բանտում և որևէ իրադարձության չի մասնակցել։

Ըստ տեղեկատվության՝ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը կշարունակվի վաղը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031