Հոկտեմբերի 23-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտե այցով ժամանել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը:
📌Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Դեսպանին այցի համար և ընդգծեց այցի, ինչպես նաև շարունակական համագործակցության կարևորությունը:
📌Կոմիտեի նախագահը Դեսպանին ներկայացրեց ավիացիոն ոլորտի ներկայիս իրավիճակը՝ մատնանշելով ոլորտի զարգացման տեսլականը:
📌Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կոմիտեի նախագահին և նշեց երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:
Կարդացեք նաև
📌Դեսպանին ներկայացվեցին նաև ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաև ոլորտում կայունացման և զարգացման հետագա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե