Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա շուտ պետք էր անել, ոչ թե ողբալ, ասել՝ փող ունենք, մեզ զենք չեն տալիս». Արթուր Խաչատրյանը՝ Ֆրանսիայից զենք գնելու մասին

Հոկտեմբեր 24,2023 14:43

«Սա շուտ պետք էր անել, ոչ թե գալ ԱԺ ամբիոնից կամ Հանրայինի եթերից ողբալ, ասել՝ փող ունենք, մեզ զենք չեն տալիս»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելու գործարքին։

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ սա միայն դրական կանդրադառնա մեր անվտանգային խնդիրների լուծման վրա։ «Հինգ տարվա ընթացքում վերջապես հաջողեցրին Ֆրանսիայից երեք ռադիոլոկացիոն կայան ձեռք բերել ու ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն», – ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ ըստ տեղեկությունների, ռուսական կողմը պայմանագրով նախատեսված զենքը չի մատակարարել Հայաստանին, պատգամավորն ասաց. «Տեսնում ես՝ չի տալիս, երրորդ օրը բողոքելու փոխարեն պետք է փորձել այլ մատակարար գտնել, ոչ թե գալ ու ողբալ, ասել՝ մեզ զենք չեն տալիս։ Պատկերացրեք, ես գնում եմ տուն, ասում եմ՝ կնիկ, երեխեք, դուք սոված եք, ես էլ փող ունեմ, բայց ինձ հաց չեն վաճառում։ Եթե չես կարողանում ընտանիքիդ հաց ապահովել, քեզ ո՞վ էր խնդրում ամուսնանալ ու երեխա ունենալ։ Հիմա, եթե չես կարողանում քո երկրի պաշտպանունակությունն ապահովել, մնայիր թերթի խմբագիր, ոչ թե երկիր ղեկավարեիր։ Մինչեւ այդ ոնց որ թե զենք մատակարարվում էր թե Արեւելքից, թե Արեւմուտքից, թե Հյուսիսից»,- հավելեց նա։

Արթուր Խաչատրյանը հույս հայտնեց, որ բացի երեք ռադիոլոկացիոն կայաններից, այլ ծրագրեր էլ կլինեն Ֆրանսիայի հետ։ «Հուսով ենք, որ այս ռադիոլոկացիոն կայաններն, ի տարբերություն ՍՈւ-երի, կկիրառվեն։ Ես հիմա շատ բան չեմ կարող ասել, բայց նախկինում Արեւմուտքից զենքի տեսակներ ձեռք են բերվել, միայն Ռուսաստանից չի եղել։ Դա որպես կանոն գնվել է գաղտնի գրիֆով»,- նշեց պատգամավորը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    ինչպիսի տիպիկ դաշնակցական պահվածք․․․ ռուսական որևէ բանին կպնես կհոշոտեն; դրա համար էլ ձեզ վերադարձ չի լինելու, վայելեք աժ-ում վերջին երկու տարիները

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031