Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առանց փող ծախսելու՝ եւս մի քանի տոկոսով ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբեր 24,2023 14:14

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյան այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ճի՞շտ է, որ իրեն Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակելու առաջարկ է արվել։

«Ո՞նց կարող է ինձ նման առաջարկ չարվել, եթե իմ փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում», – ասաց նա։

«Եթե ռուսական կողմի պատասխանը լինի, ՀՀ համապատասխան պաշտոնյան կստորագրի այդ հրամանը»,- հավելեց Արսենյանը։

Անդրադառնալով հարցին, որ երեկվանից սրվել են խոսակցությունները, որ պետք է Հայաստանում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը՝ նկատի ունենալով ռուսական առաջին ալիքով ՀՀ իշխանություններին քննադատող հաղորդման հեռարձակումը, Արսենյանն ասաց. «Ես ռուսական լրատվամիջոցների պատասխանատուն չեմ, ես ՀՀ ԱԺ պատգամավոր եմ եւ ձեզ նման հեռուստադիտող եմ։ Ես խոսքի ազատության կողմնակից եմ, եթերազրկման պրոցեսը կարող է տեւել անվերջ, սա եթերազրկենք, հետո այն եթերազրկենք, ձեզ եթերազրկենք»։

Նա ասաց, որ դիտել է այդ հաղորդումը. «Ես այն կարծիքին եմ, որ առանց փող ծախսելու՝ եւս մի քանի տոկոսով ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը։ Այդ կոլեկտիվը, որը նստած էր այդ ստուդիայում, բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը»։

Արսենյանը հավելեց, որ «մանիպուլյացիա» բառն է այս հաղորդման դեպքում տեղին։ «Իրենք երդվյալ ատենակալների մոդել են ընտրել, ամեն մեկը փորձում է իր կարծիքն ասել մեղադրյալի վերաբերյալ, հետո Հայաստանից ու հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ գնացին, այդ ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տվեցին, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն։ Բայց հերթական անգամ хотели как лучше, получилось как всегда։ Էլի հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը լրիվ այլ արդյունք տվեց»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությանը մեղադրում են վեկտոր փոխելու մեջ, Արսենյանը պատասխանեց. «Ես ձեզ ուզում եմ հիշեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ։ Պետրոս Ղազարյանն ուղղակի հարց տվեց, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այդպիսի բան չկա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031