Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերները եւ արտաժամյա աշխատող հանրային պաշտպանների աշխատավարձը կավելանա 15%-ով

Հոկտեմբեր 24,2023 14:06

Խորհրդարանն այսօր քննարկեց «Փաստաբանության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի համար պետբյուջեից 15% հավելյալ գումար հատկացնել՝ արտաժամյա աշխատանքի համար: Հանրային պաշտպանները արտաժամյա, նաեւ գիշերային ժամերին մասնակցում են քննչական գործողություններին ու դրա դիմաց չեն վարձատրվում: Ներկայումս մեկ հանրային պաշտպանը միջինում վարում է 210 քրեական գործ:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, թե ժողովրդավարական գործընթացներին զուգահեռ մարդիկ ավելի շատ են սկսում վստահել պետական ինստիտուտներին, հանրային պաշտպաններին, դատական համակարգին:

Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը (լուսանկարում) ասաց, որ այժմ 92 հանրային պաշտպան կա, որոնք ստանում են 395 հազար դրամ աշխատավարձ, նախագծի ընդունման արդյունքում սրան կգումարվի լրացուցիչ 15%:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այդ 15% աշխատավարձի հավելումը չպետք է բոլորին տան հավասարապես, միայն թող տան նրանց, որոնք արտաժամյա աշխատում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031