Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր հերթական հարձակումն է սկսվել, որտեղ նորից օգտագործվում է բազմաչարչար ՀայՓոստի անունը, թեև այս անգամ գրված է Հայաստան Փոստ։
iPhone–ի օգտատերերը ստանում են bit.ly–ի ծառայության կարճ հղում՝ hxxp[://]bit[.]ly/haypost, որը նախ վերաուղղորդավորում է թրեքերով հղումի՝ hxxps[://]haypostamsupport[.]com/?token=hjlwybKOMChaBzQk, իսկ հետո մեկ անգամ էլ է վերաուղղորդավորում՝ այս անգամ արդեն իրական ՀայՓոստի կայք: Թարգմանում եմ՝ ճանապարհին հանցագործները փորձում են մատնահետքավորել ձեր հեռախոսը՝ տեսնել ով եք, որտեղից եք, ինչ հեռախոսով եք մտնում, հավանաբար հետագա հարձակումներում օգտագործելու համար։
Հարձակումն իրականացնող դոմենային տիրույթը այսօր է գրանցվել և բնականաբար՝ բոլոր տվյալները թաքցված են։
Created: 2023-10-24 04:12:16 UTC
Registry Expiration: 2024-10-24 04:12:16 UTC
Կարդացեք նաև
Հաղորդագրությունը ստացած մարդկանց առաջարկում եմ՝
ա/ այցելել ՀայՓոստի ֆեյսբուքյան էջ ու կարդալ իրենց չափազանց ուսանելի հերքումները:
բ/ կարդալ Սամվել Մարտիրոսյանի այս գրառումը՝ ամեն օր առավոտյան կոֆե խմելուց առաջ և հետո