Ֆրանսիան օգնում է Հայաստանին հակաօդային պաշտպանության կարողությունը բարելավելու հարցում՝ վաճառելով 3 ռադար և կնքելով Mistral զենիթահրթիռային համալիրների հետագա մատակարարման համաձայնագիր։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիան Լեկորնյուն։
Գործակալությունը հիշեցնում է, որ Ֆրանսիան նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ շուրջ մեկ ամիս առաջ Ադրբեջանը ռազմական գործողության հետևանքով գրավեց Լեռնային Ղարաբաղը, ինչն էլ հանգեցրեց 120 հազար էթնիկ հայի բռնի տեղահանմանը։
«Երկնքի պաշտպանությունն առանցքային է»,- ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լեկորնյուն։
Երկու երկրների նախարարները ստորագրել են Thales-ի արտադրության GM 200 3 ռադարների վաճառքի մասին պայմանագիր, որոնք Ֆրանսիան տրամադրել է նաև Ուկրաինային, ինչպես նաև ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ապագայում ֆրանսիական Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման վերաբերյալ։
Կարդացեք նաև
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը կօգնի Հայաստանին իր ցամաքային ուժերը վերապատրաստելու հարցում, ինչպես նաև կաջակցի Հայաստանի զինված ուժերի` բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերին, հաղորդում է գործակալությունը։