Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկվա հայտարարությունից հետո այսօր Ադրբեջանը պետք է իր օկուպացիոն զորքերը հաներ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից». Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 24,2023 13:31

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իրանում կայացած «3+3» ձեւաչափով հանդիպմանը։

«Դա «3+3» չէր, «3+2» էր, կապրենք՝ կտեսնենք։ Տարածքային ամբողջականության սահմանումը, եթե հղում կատարենք Հելսինկիի եզրափակիչ ակտին, նշանակում է տարածքային վեճերը խաղաղությամբ լուծել։ Հետեւաբար, Ադրբեջանը, որը երեկվա հայտարարությունում ընդունում է, երեկ արդեն ընդունել է, այսօր պետք է իր օկուպացիոն զորքերը հաներ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից։ Բայց Ադրբեջանը, մի կողմից ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ ինքը որեւէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ «խաղաղության պայմանագիրը» չլինի Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ այսպիսով Արեւմուտքը գործընթացներից դուրս է մնում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ամենալուրջ խնդիրն այն է, որ Հայաստանը չդառնա Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի բախման թատերաբեմ։ Ցավոք սրտի, այս իշխանությունների ձախողված արտաքին քաղաքականությունը հենց բերել է նրան, որ Հայաստանը վերածվել է բախումների թատերաբեմի։ Որտեղ են ընթանում բանակցությունները երկրորդական հարց է, առաջին հարցն այն է, թե բանակցությունների սեղանին ի՞նչ է դրված, եւ այն մարդը, ով Հայաստանն է ներկայացնում, արդյոք պաշտպանո՞ւմ է հայկական շահերը։ Ցայժմ մենք որեւէ հիմք չունենք պնդելու, որ Հայաստանի բանակցողները Հայաստանի շահն են պաշտպանում, որովհետեւ անկախ նրանից, թե բանակցային սեղանը որտեղ է եղել, այդ սեղանին դրվել են փաստաթղթեր, որոնք հայկական շահերին չեն համապատասխանում»։

Հարցին, թե ի՞նչ է անում ընդդիմությունը՝ իրավիճակը փոխելու համար, Խաչատրյանը պատասխանեց. «Վերջը պետք է փոխել իշխանությունը։ Հասարակության մեջ, քաղաքական ներկապնակի վրա միակ լուրջ կազմակերպված ինստիտուցիոնալ ընդդիմությունը մենք ենք, այսինքն՝ այստեղ հավաքված ընդդիմությունն է։ Մենք անում ենք այն, ինչ ընդդիմությունը պետք է անի։ Նաեւ փորձում ենք ինչ-որ ձեւով մարդ մոբիլիզացնել փողոցում։ Բայց նայենք այլընտրանքային ընդդիմությունը քանի՞ մարդ է կարողանում մոբիլիզացնել։ Ինչքան ակտիվ միջամտության համար դժգոհ մարդ մոբիլիզացվի, այնքան շուտ մենք կկարողանանք այս իշխանություններից ազատվել, փոխել պետության քաղաքական կուրսը եւ շրջելի դարձնել գործընթացները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031