Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։
🔺Ալիևան իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «օկուպացիոն և ահաբեկչական քաղաքականությանը»՝ նշելով, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորել է մոտ 4000 ադրբեջանցի, իսկ Հայաստանը դեռևս որևէ տեղեկություն չի տրամադրել նրանց ճակատագրի մասին։
🔺Նա, խոսելով նաև ականների խնդրից, նշել է, որ հայկական կողմը դեռևս Ադրբեջանին չի հանձնել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները։ Նա նշել է, որ, այսպես կոչված, «30-ամյա օկուպացիայի ընթացքում» Հայաստանը ոչնչացրել է ադրբեջանցիներին պատկանող պատմական, կրոնական հուշարձանները, գերեզմանատները։
🔺Ալիևան հավելել է, որ ուշադրության կենտրոնում է Ղարաբաղում բնակվող հայազգի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ապահովումն ու պաշտպանությունը։