Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է խուսափել օրակարգերից, որոնք ենթադրում են տարածքային պահանջ մեկ ուրիշի նկատմամբ. Իրանի արտգործնախարար

Հոկտեմբեր 24,2023 11:35

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Հատված 3+3 (2) ձևաչափով հանդիպմանն Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի ելույթից.

📍«Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և խաղաղության համաձայնությանը հասնելու ուղղությամբ կառուցողական քայլ ենք համարում երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը:

❗️Միաժամանակ բոլորս գիտենք, որ կայուն խաղաղությունն ունի պահանջներ, որոնց բացակայության դեպքում խաղաղության պայմանագիրը կարող է խոցելի լինել։ Այդ պահանջներից են.

❗️1.Միմյանց ազգային ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության հարգումը: Մասնավորապես, պետք է խուսափել այն օրակարգերից և հասկացությունների օգտագործումից, որոնք ենթադրում են տարածքային պահանջ մեկ ուրիշի նկատմամբ կամ հակասում են նրա ինքնիշխանությանը: ԻԻՀ-ն տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների կամ աշխարհաքաղաքական փոփոխություններին կտրականապես դեմ է արտահայտվում այն պատճառով, որ այդ փոփոխությունները կարող են սպառնալ տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը:

❗️2.Համոզված ենք՝ խաղաղության ուղին երկխոսության ու բանակցությունների միջոցով է: Ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը չեն կարող կայուն խաղաղության հանգեցնել:

❗️3.Խաղաղության լեզուն հարգանքի, համակեցության և հանդուրժողականության լեզուն է:

❗️4.Խնդիրը բանակցությունների մթնոլորտն է: Խաղաղության համար բանակցությունները պահանջում են հավասարակշռված մթնոլորտ՝ զերծ ճնշումներից և հարկադրանքից: Եվ ի վերջո, խաղաղությունը կառավարությունների գործն ու պարտականությունն է, բայց իրական և տևական խաղաղություն չի ձեռք բերվի այնքան ժամանակ, քանի դեռ ազգերը չեն հասել խաղաղության, իսկ ազգերը չեն հասնի խաղաղության, քանի դեռ խաղաղությունը չի տիրում նրանց մտքերում, լեզուներում և հոգիներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031