Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նման նախաձեռնությունների նպատակներից է, որ բնակչության գոնե մի մասը ինքնապաշտպանության տարրական կանոնների տիրապետի: Վա՞տ է. «Փաստ»

Հոկտեմբեր 24,2023 11:21

Ստացվել է այնպես, որ տարբեր անձանց նախաձեռնություններով ու հասարակական կարգով ձևավորվել են մասնավոր խմբեր, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում լծվել են ինքնապաշտպանական խնդիրների լուծմանը, որոշակի թվով մարդկանց ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարրական կանոնները սովորեցնելուն, սահմանների կահավորմանը: Նման նախաձեռնություններից է, օրինակ՝ «Ողջ մնալու արվեստը» կենտրոնը, չնայած միայն իրենք չեն այդ «գծի վրա»:

Որքան հայտնի է, նման նախաձեռնությունների նպատակներից առաջինը այն է, որ բնակչության գոնե մի մասը ինքնապաշտպանության տարրական պատկերացումների ու կանոնների տիրապետի: Վա՞տ է… Բացի այդ, մասնավոր նախաձեռնությունները նպատակ են հետապնդում, այսպես ասած, «պաշտպանության երկրորդ գիծն» ապահովել, ամրապնդել: Հայտնի է, որ օրինակ՝ «Գմբեթ» անվանումը կրող ծրագրերով նպատակ կա կառուցել-կահավորել (նախապատրաստել) առնվազն 500 կրակային հենակետ՝ առավել բարդ և վտանգավոր ուղղություններով, իսկ հնարավորության դեպքում՝ դրանց թիվը հասցնել 4700-ի՝ սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում: Վա՞տ է…

Պետությունը նման աշխատանքներ պետք է դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսեր իրականացնել:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031