Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան՝ Ադրբեջանի հետ նոր հակամարտության մտավախության ֆոնին. Politico

Հոկտեմբեր 24,2023 11:17

Ֆրանսիան Հայաստանին վաճառում է ռազմական տեխնիկա, ինչպիսիք են հակաօդային պաշտպանության համակարգերը, երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի կառավարությունը, քանի որ մտավախություններ կան, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բռնակցումը կարող է շարունակել իր հարևան երկրի տարածքի վրա հարձակումներով, գրում է Politico-ն:

Պարբերականը հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մտահոգությունն առ այն, որ սա, հնարավոր է, Ադրբեջանի տարածաշրջանային հավակնությունների վերջը չէ, և բոլորի հայացքներն այժմ ուղղված են Զանգեզուրի միջանցքին՝ Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով ձգվող ցամաքային հատվածին: Վտանգն այն է, որ Բաքվի ուժերի մեկ այլ քայլ կարող է ավելի մասշտաբային հակամարտություն բորբոքել Հարավային Կովկասում՝ մի տարածք, որտեղ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ունեն հիմնական ռազմավարական շահեր:

Ֆրանսիան՝ Եվրոպայում հայկական ամենամեծ սփյուռք ունեցող երկիրը, հասկացրել է՝ մտադիր չէ կողքից հետևել իրադարձություններին։ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Նույնիսկ եթե մենք միևնույն ռազմական և քաղաքական դաշինքների մաս չենք, այս պաշտպանական հարաբերությունները հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ դուք պետք է կարողանաք պաշտպանել ձեզ և ձեր քաղաքացիական բնակչությանը»:

Արևմուտքի կողմից քաղաքական աճող աջակցությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում է հեռու պահել իրեն Ռուսաստանից: Չնայած Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ լինելուն, Ադրբեջանի դեմ հակամարտությունում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված օգնության կոչերն անտեսվեցին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս POLITICO-ին ասաց՝ ժամանակն է դադարեցնել պաշտպանության հարցում Ռուսաստանի վրա հույս դնել։

Պարբերականը հիշեցնում է, որ Փարիզը Երևանի հետ պաշտպանական համագործակցությունը սկսել է զարգացնել դեռ անցյալ տարվա սեպտեմբերին, բայց Ադրբեջանի հարձակումն արագացրեց ռազմական կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:

Politico-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի է ունենում նույն օրը, երբ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ բանակցություններ վարելու՝ նոր հակամարտությունից խուսափելու համար: Ըստ Իրանի պետական լրատվական գործակալության, ձևաչափը նախատեսված է «արտատարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտությունից խուսափելու համար»:

Հայաստանում մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է անցնել միջազգայնորեն ճանաչված սահմանը և գրավել Սյունիքի հարավային շրջանը, գրում է պարբերականը:

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքներին, որ Ֆրանսիան Հայաստանին սպառազինություն վաճառելով, նոր հակամարտություն է բորբոքում տարածաշրջանում, Լեկորնուն ասել է, որ այդ սպառազինությունը Հայաստանում կտեղակայվեն ագրեսիայի դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031