ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 13-ից։
Ըստ 2016 թվականին, երբ եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ, ներկայացրած հայտարարագրի՝ փոխնախարարի դրամական միջոցները կազմել էին 25 մլն դրամ, 85 հազար դոլար եւ 58 հազար եվրո։ 2023 թվականին դրանք անգերազանցելիորեն աճել են՝ դառնալով 50 հազար եվրո, 40 հազար դոլար եւ 55 մլն դրամ, նաեւ բանկային հաշիվները կազմել են 856 հազար դրամ։
Բրուտյանի տարեկան եկամուտը այդ տարվա հունվարի մեկից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 5 մլն 749 դրամ։ Նույն տեմպով այս տարիների ընթացքում աճել են նաեւ եկամուտները գրեթե 4 անգամ՝ դառնալով 19 մլն 283 հազար դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։