Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ամեն անգամ, երբ Արզումանյանի կալանքը երկարաձգվել է, այդ որոշումը բողոքարկվել է, սակայն Արզումանյանը շարունակում է մնալ կալանավորված։
Ինչ վերաբերում է կալանքի ռեժիմին եւ տեսակցելու թույլտվություններին, ապա Սարգսյանն ասաց, որ բացի դատավարության մասնակիցներից, մյուսների մասով բաց է, այսինքն՝ բացի դատավարության մասնակիցներից, բոլորը կարող են տեսակցել Արզումանյանին։ Հարցրինք՝ իսկ քաղաքական-հասարակական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ, իրավապաշտպաններ այցելո՞ւմ են Արզումանյանին։ «Ճիշտն ասած՝ նման տեղեկատվության ես չեմ տիրապետում»,- ասաց Արզումանյանի պաշտպանը։
Գեներալ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է 2023 թվականի մարտի 16-ին եւ արդեն 8 ամիս կալանավայրում է։ Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց, որ Խաչատուրովի տեսակցություններն էլ են բաց։ Հարցին, թե հասարակական-քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ այցելե՞լ են Խաչատուրովին, փաստաբանը պատասխանեց․ «Իմ տեղեկություններով՝ երբեմն պատգամավորներ են այցելում, իրավապաշտպանների չեմ մտաբերում, բայց այնպես չէ, որ պարոն Խաչատուրովը բոլորի հետ ուզում է տեսակցել, բայց չեմ հիշում, որ երբեւէ իմ միջոցով դիմած լինեն»։ Փաստաբանը չմտաբերեց, թե պատգամավորներից կոնկրետ ովքեր են այցելել։
Ինչ վերաբերում է Խաչատուրովի կալանքի հետ կապված իրավական գործընթացներին, պաշտպանն ասաց, որ այս պահին կալանքի վերջին երկարացման դեմ վերաքննիչ բողոք են պատրաստում, իսկ նախավերջին երկարացման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել, սակայն տեղեկություն չունի՝ ընդունվե՞լ է վարույթ, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովն էլ մեղադրվում է գործածության համար ոչ պիտանի զորանոցը սեփականաշնորհելու համար, որի սեփականատերն իր ընկերն է։
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: