Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42)՝ Մշակույթի տանը, բացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն։
Կենտրոնում ներկայացված են Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Կենտրոնն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։
Կարդացեք նաև
Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն