ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 23-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից չորրորդ երեխան՝ 3,5 կգ քաշով, 52սմ հասակով։
Աղջիկ երեխային անվանակոչել են Նռանե։
Նռանեն ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապաստանած Արմեն և Սյուզաննա Մնացականյանների ընտանիքում։
Փոքրիկը այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ