Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր մասնակցությամբ կառուցվող համալիրի շինթույլտվությունը խախտումով է տրվել. «Հետք»

Հոկտեմբեր 23,2023 22:22

Ծաղկաձորում ԱԺ նախագահի որդու կնքահոր մասնակցությամբ կառուցվող համալիրի շինթույլտվությունը խախտումով է տրվել։ Փաստն արձանագրել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որի հիման վրա վարչական վարույթ է սկսել։

Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է

Այս տարվա հուլիսին «Հետքը» հրապարակեց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած կնքահոր՝ Էդգար Ավագյանի մասնակցությամբ 40-ից 50 մլն դոլար գնահատված համալիրի կառուցման մասին։ Մենք պարզել էինք, որ Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին շինթույլտվություն տվել էր խախտումներով։ Համայնքապետը չէր սպասել փորձաքննությունների եզրակացությանը և օրենքի խախտմամբ շինարարության թույլտվություն էր տրամադրել, դրանով հնարավորություն էր տվել կառուցապատողներին ժամանակից շուտ սկսել շինարարությունը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին շինարարության թույլտվությունը տրամադրել է առանց ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացության։ Ավելին, մեր հարցումից հետո նախաձեռնված ստուգման արդյունքում տեսչական մարմինը համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված ևս մեկ խախտում է հայտնաբերել։ Ծաղկաձորի համայնքապետը նույն կառուցապատման աշխատանքային նախագիծը հաստատել է նախագծման թույլտվության պահանջի խախտումով։

Տեսչական մարմնում արձանագրված 2 խախտման հիմքով վարչական վարույթ են սկսել, որի ավարտին, եթե չհերքվի նախնական արձանագրությունը, ապա Ծաղկաձորի համայնքապետը կարող է տուգանվել 300 հազար դրամի չափով։ Ծաղկաձորի համայնքապետն այս կառուցապատման նախագծի իրականցման ժամանակ մեկ անգամ արդեն տուգանվել է։ Տեսչական մարմինը 200 հազար դրամով տուգանել էր Նարեկ Հարությունյանին, քանի որ «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի տարածքում քանդման աշխատանքներ են իրականացվել առանց «քանդման և ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագծի»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031